1133 դիտում
11:50 05-09-2020
«Պատմական արդարությունը» փաստա՞րկ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները մի քանի անգամ կիրառել են «հայդատականություն» եզրույթը՝ դրան տալով բացասական քաղաքական իմաստ: Իհարկե, պատմաբանները կարող են տարբեր ձևով մեկնաբանել մեր ժողովրդի անցյալը և, մասնավորապես, վերջին 150 տարիների զարգացումները: (Ի դեպ, կարծում եմ, «Առավոտը» կարող է լավ հարթակ լինել այդ քննարկման համար. ավելի օգտակար կլինի, եթե նրանք բանավիճեն նման հարթակում, քան իրենց նկատառումներն արտահայտեն իրենց կուսակցական լրատվամիջոցներում): Բայց զուտ քաղաքական առումով, այդ եզրույթն, ինձ թվում է, թերի է, որովհետև, կարծես, ենթադրում է, թե մեր ժողովրդի տարբեր հատվածներ, զանազան հոսանքների ներկայացուցիչներ տարբեր բաներ են ուզում, մինչդեռ դա, հավանաբար, այդպես չէ:
Բայց մյուս կողմից արժե, երևի, մի փոքր խորանալ խնդրի էության մեջ և առանց հուզական զեղումների փորձել պատասխանել երեք հարցի.
1/ արդյո՞ք պատմական փաստարկներն այսօր աշխատում են որպես կռվան միջազգային հարաբերություններում,
2/ արդյո՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունը Արցախյան խնդրում և
3/ արդյո՞ք մեր պետությունն իր քայլերով չի նպաստում դրան:
Ներկա իշխանության քաղաքականության առանցքում է Հայաստանի վերջին 20 տարիների (1998-2018 թվականների) պատմությանը հակադրվելը՝ անցյալը ներկայացնելով միայն սև գույներով՝ երբեմն արդարացված, երբեմն էլ՝ չափազանցված: Մյուս կողմից, ներկայիս վարչակազմին հատուկ է պոպուլիզմը, այդ թվում՝ ազգային: Իսկ դրա դրսևորումներից մեկն է՝ որպես այսօր իրականացող կամ իրականացվելիք արտաքին քաղաքական քայլերի պատմական հիմնավորումներ բերելը: Օրինակ, պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին, թե ինչու եք ասում «Արցախը Հայաստան է, և վերջ», վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայերն այդ հողում ապրել են հազարամյակներով: Չնայած, որպես փաստի արձանագրում, այս պնդումն իմ մեջ կասկածներ չի հարուցում, որպես պաշտոնյայի խոսք՝ ես այստեղ խնդիր տեսնում եմ:
Ահա այստեղ է, որ այսօրվա իշխանությունն ամբողջությամբ տեղավորվում է իր, մեղմ ասած, չսիրված 20-ամյակի տրամաբանության մեջ: Եվ այդ առիթով առաջարկում եմ վերընթերցել Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը նա գրել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ: Այդ հոդվածում առաջին նախագահը, մասնավորապես, նշում է, որ «պատմական իրավունք»․․․ եզրույթից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, և երկրորդ, որ ավելի կարևոր է, այդպիսի հասկացություն «գոյություն չունի նաև միջազգային իրավունքի մեջ»: Իսկ Հռչակագրում օգտագործած «պատմական արդարությունը», ըստ նրա, «նույնքան առաձգական է և ավելի վերացական»:
Իհարկե, բարդ խնդիր է, որի մեկնաբանությունը հնարավոր չէ տալ լրագրողական մակարդակով. պարզապես առաջարկում եմ դրա շուրջ մտածել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
15:48 12-07-2021
«Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը դիմել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին
1972 դիտում
11:56 27-09-2016
Չէի ստորագրի «Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը. Արամ Աբրահամյան. «Առավոտ»
Այս բաժնից
958 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»