2197 դիտում
14:12 05-09-2020
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում
Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ լարվածության ֆոնին զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն: Ծովային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 6-ից 10-ը, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9379403]tass.ru[/url]-ն:
Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից: Հունաստանը հայտարարել էր, որ Եգիպտոսի հետ համաձայնագիրը ապահովում է հունական կղզիների իրավունքը ծովի ափամերձ ջրերի և ԲՏԳ-ի (Բացառիկ տնտեսական գոտի) նկատմամբ:
Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում փաստաթուղթը, և իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել էր Կաստելորիզո կղզու մոտ գտնվող հունական ջրեր սեյսմիկ հետախուզման համար: Ի պատասխան` Հունաստանն իր զինված ուժերը մարտական պատրաստվածության էր բերել և հայտարարել էր, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները:
Նմանատիպ նյութեր
5145 դիտում
16:35 30-11-2020
Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել
4618 դիտում
21:39 26-05-2016
Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 30 հոգի խեղդվել է ծովում
2429 դիտում
13:53 01-12-2020
Թուրքիան Միջերկրական ծովում զբաղվում է չափազանց ագրեսիվ, սադրիչ բնույթի գործողություններով․ Մերկել
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են