Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 4 Opel-ներ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: