211652_close_icon
views-count25814 դիտում article-date 12:40 06-09-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW, Toyota և Volkswagen ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափոր փողոցի հատման խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Նազարյանի վարած Toyota մակնիշի 11 ZZ 771 համարանիշի, Երևանի բնակիչ, 34-ամյա Արման Աղասյանի վարած BMW մակնիշի 03 GT 101 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Սերոբյանի վարած BMW մակնիշի 36 RN 228 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կառլեն Նիկոլյանի վարած Volkswagen մակնիշի 36 ՏR 547 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Կարեն Շամիրյանը և վարորդներից Լ. Սերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW մակնիշի 36 RN 228 համարանիշի ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Արթուր Խաչատրյանն ու 16-ամյա Արամ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպետատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր