2666 դիտում
21:22 06-09-2020
Մեսին Կումանի հետ կքննարկի «Բարսելոնայի» ավագ մնելու հարցը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ կքննարկի թիմի ավագ մնալու հարցը:
Այսօր արգենտինացին կորոնավիրուսի թեստ էր հանձնել, իսկ երկուշաբթի, եթե արդյունքը բացասական եղավ, նա կվերսկսի մարզումներն ու կհանդիպի Կումանի հետ:
Նշվում է, որ ակումբից հեռանալու մտադրության և դրան հաջորդած զարգացումներից հետո Մեսին ավագ մնալու նպատակահարմարության մասին է խոսելու հոլանդացի մարզիչի հետ:
Կումանը կընդունի ցանկացած որոշում, որը կկայացնի Լիոնելը:
Բացի Մեսիից, «Բարսելոնայում» ավագներ են համարվում Սերխի Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
14:47 18-05-2015
«Բարսելոնայի» նախագահ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է, երկրորդը՝ վնասվածքով Մեսին
1581 դիտում
23:18 23-09-2021
Ժոան Լապորտա. Կումանի ապագան «Բարսայում» կախված չէ «Կադիսի» հետ խաղից
Այս բաժնից
2377 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3040 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2551 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում