2673 դիտում
11:11 07-09-2020
Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը․ Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ, կիրակնօրյա աղոթքի ժամանակ դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով զգուշանալ և խուսափել բամբասանքներ տարածելուց, գրում է [url=https://edition.cnn.com/2020/09/06/europe/pope-gossip-coronavirus-intl-scli/index.html]CNN[/url]-ը։
«Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, եկեք ջանքեր գործադրենք՝ բամբասանքը դադարեցնելու համար։ Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը»,- ասել է Հռոմի պապը։
Նա զգուշացրել է, որ բամբասանքները կարող են կաթոլիկ եկեղեցու պառակտման պատճառ դառնալ։
«Սատանան մեծագույն բամբասողն է, որը միշտ վատ բաներ է պատմում ուրիշների մասին, քանի որ մեծ ստախոս է և դրանով փորձում է տարանջատել եկեղեցին»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապը հավատացյալներին կոչ է անում զերծ մնալ բամբասանքներից։ 2016թ. նա քահանաներին և միանձնուհիներին զգուշացրել էր «բամբասանքի ալիքի վրա յուղ չլցնել»՝ կոչ անելով դիմադրել իրենց համայնքում բամբասանքներ տարածելու գայթակղությանը:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
10:49 05-06-2020
«Առյուծների» վտանգն ու բամբասանքը․ «Առավոտ»
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար