3217 դիտում
10:57 07-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62, մահվան՝ 3 նոր դեպք, փաստացի բուժվում է 3549 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է:
Առողաջապահությանն նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3, մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1175-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549 (մեկ օրում ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 1038 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 219177թեստ:
Նմանատիպ նյութեր
3429 դիտում
10:54 05-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, մահվան՝ 4 նոր դեպք․ փաստացի բուժվում է 3․656 մարդ
3709 դիտում
10:49 10-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 1 նոր դեպք․ փաստացի բուժվում է 2908 մարդ
3786 դիտում
11:09 13-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 5 նոր դեպք․ փաստացի բուժվում է 3005 մարդ
Այս բաժնից
583 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1336 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա