3429 դիտում
10:54 05-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, մահվան՝ 4 նոր դեպք․ փաստացի բուժվում է 3․656 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44․649-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 895 է:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են՝ 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1170-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 566 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39․823, փաստացի բուժվողներինը՝ 3․656 (մեկ օրում նվազել է 385-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 215․810 թեստ:
Նմանատիպ նյութեր
3214 դիտում
10:57 07-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62, մահվան՝ 3 նոր դեպք, փաստացի բուժվում է 3549 մարդ
3706 դիտում
10:49 10-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 1 նոր դեպք․ փաստացի բուժվում է 2908 մարդ
3783 դիտում
11:09 13-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 5 նոր դեպք․ փաստացի բուժվում է 3005 մարդ
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2701 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում