1576 դիտում
14:43 08-09-2020
Հնդկաստանը Չինաստանին մեղադրել է Լադակհի վերահսկողության գծում հրադադարը խախտելու մեջ
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի և Չինաստանի միջև Լադակհի սահմանային տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: Գրում է [url=https://ria.ru/20200908/indiya-1576909202.html]ria.ru[/url]-ն։
«Հենց Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակն է կպտորեն խախտում պայմանավորվածությունները և ագրեսիվ զորաշարժեր անցկացնում այն դեպքում, երբ ռազմական, դիվանագիտական և քաղաքական մակարդակներով փոխգործակցությունը շարունակվում է: Այս դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորքերը փորձել են մեր առաջնադիրքերից մեկին մոտենալ փաստական վերահսկողության գծի երկայնքով և …մի քանի կրակոցներ արձակել օդում՝ փորձելով վախեցնել մեր զորքերին»,-ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ռազմական գերատեսչությունում նաև նշել են, որ «ոչ մի փուլում հնդկական բանակը չի անցել փաստական վերահսկողության գիծը և ագրեսիվ ոչ մի միջոցի չի դիմել, ներառյալ հրաձգությունը»:
Հնդկաստանի և Չինաստանի միջև Լադակհի սահմանային տարածաշրջանում իրադրության սրումն սկսվել էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջև մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում:
Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետևանքով հնդկական կողմից 20 զինվոր է զոհվել, չինական կողմից զոհվածների և տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:
Իրադրության ևս մեկ սրում է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաև օգոստոսի 31-ին:
Ինչպես հաղորդել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարներն արտահայտվել են սահմանամերձ հարցի խաղաղ կարգավորման օգտին։
Նմանատիպ նյութեր
936 դիտում
09:35 05-06-2015
ԱՄՆ-ն մեղադրել է Չինաստանին 4 մլն ամերիկացիների տվյալները գողանալու մեջ
2858 դիտում
15:06 02-05-2016
Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին՝ ԱՄՆ-ի տնտեսությունը «բռնաբարելու» մեջ
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է