211652_close_icon
views-count1172 դիտում article-date 17:55 08-09-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2021թ․ Հայաստանում բեմադրվելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի։ Ողջունելով տարբեր երկրներից ժամանած հանրահայտ արվեստագետների այցը Մայր Աթոռ՝ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ նրանց գեղեցիկ նախաձեռնությանը, որը մեծ բավականություն և խանդավառություն պիտի պարգևի հայ հանդիսատեսին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ստեղծագործական խմբին, նաև կարևորեց այդ մշակութային ձեռնարկի շուրջ տարբեր ժողովուրդների զավակների համախմբումը, ինչը մեծապես պիտի նպաստի համագործակցության ոգու զորացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը։ Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, դիրիժոր Ջորջ Փահլիվանյանը և ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան իրենց հերթին խոսեցին «Հռադամիզդ» օպերայի բեմադրման կարևորության և առանձնահատկության մասին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին տարվող աշխատանքների վերաբերյալ։ Հանդիպումից հետո ստեղծագործական խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր