1576 դիտում
18:22 08-09-2020
Պանդեմիայի պատճառով ՈւԵՖԱ-ն 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներ է կորցրել
Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրեա Անիելին խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների մասին, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/08/%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%b8%d6%82%d5%a5%d6%86%d5%a1-%d5%b6-%d5%a6%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4/]Armsport.am[/url]-ը:
Քանի որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները ընդհատվել էին կարանտինային սահմանափակումների պատճառով, ՈՒԵՖԱ-ն զրկվել էր 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներից:
Մրցաշարերն ավարտվեցին ավելի ուշ, բայց այլ ձևաչափով՝ ավելի քիչ հանդիպումներով:
«Մենք տեսանք, որ Պրեմիեր լիգան կորցրեց 330 միլիոն, իսկ Բունդեսլիգան՝ 200 միլիոն եվրո: Այժմ մենք համաձայնության ենք գալիս ՈՒԵՖԱ-ի հետ այն ցուցանիշների վերաբերյալ, որոնք Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հեռուստատեսային իրավունքների վճարումները կկրճատվեն 575 միլիոնով: Այս գումարը չեն բաժանվի», – մեջբերում է Անիելիին ECA-ն:
Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ այդ գումարը կփոխհատուցվի բացառապես ակումբների եկամուտներից, թե՞ նաև ՈՒԵՖԱ-ի բաժնեմասից: Ի սկզբանե, եվրագավաթների մասնակից ակումբները պետք է կիսեին 2,55 միլիարդ եվրոյի մրցանակային ֆոնդը: Եվրոպական մրցաշարերի ընդհանուր եկամուտը գնահատվել էր 3,25 միլիարդ:
Նմանատիպ նյութեր
15951 դիտում
19:50 18-04-2020
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին ալիքից հետո աշխարհում կարող են ներդնել «իմունային անձնագրեր»՝ սահմանն անցնելու համար
Այս բաժնից
2254 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2917 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2428 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում