211652_close_icon
views-count1261 դիտում article-date 12:18 10-09-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ փաստացի բուժում է ստանում 38 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12․599 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր