10588 դիտում
21:40 10-09-2020
Վարդենիսցիները փակել են Արցախ-Հայաստան միջպետական ճանապարհը. պատգամավորը կոչով է հանդես եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/180694112877192/posts/638838823729383/?vh=e&extid=NPnHWIPaQJehhhhY&d=n]էջում[/url] գրում է.
Այսօր ավելի վաղ տեղեկություն եմ ստացել, որ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ Վարդենիսի առաջին ատյանի դատարանում կայացած դատական մի նիստից հետո շրջափակել էին դատարանի շենքը, ապա` փակել Վարդենիս-Երեւան միջպետական ավտոճանապարհը:
Նրանք պահանջում են արդարություն, արդար դատաքննություն եւ հանդիպում Գեղարքունիքի մարզի դատախազի հետ:
Օրվա ընթացքում կապի մեջ եմ եղել ճանապարհ փակած մեր հայրենակիցների հետ՝ հստակեցնելու նրանց բարձրացրած բողոքներն ու օգնելու իրավական հնարավորությունները։
Սիրելի՛ վարդենիսցիներ ,
Թեեւ գործը դատաքննության փուլում է, եւ դատախազության գործառույթները գրեթե ավարտված են այս գործով, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզի դատախազը պատրաստակամ է հանդիպելու քաղաքացիներին:
Տեղեկացնում եմ, որ վաղը մի քանի հոգով հանդիպում կունենաք Գեղարքունիքի մարզի դատախազի հետ, նա պատրաստակամ է ընդունել բողոքողների ներկայացուցիչներին, քննարկել բողոքներն ու պահանջները` արդար դատաքննության իրականացման վերաբերյալ:
Հետևաբար կոչ եմ անում հիմա բացել ճանապարհն ու մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
829 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին