211652_close_icon
views-count2500 դիտում article-date 10:49 11-09-2020

Հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթ է հայտարարվել․ կարող են մասնակցել հայկական ընկերությունները

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Տեղեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։ Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ միջոցառման կայքից հետևյալ [url=https://digital-world.itu.int/itu-digital-world-2020-sme-virtual-awards/]հղումով[/url], իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության [url=https://www.itu.int/en/mediacentre/Pages/PR15-2020-ITU-Digital-World-Awards-SMEs.aspx]հաղորդագրությունը[/url] ներկայացված է պաշտոնական կայքում: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ 4 անվանակարգերում. ա) Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity), բ) Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living), գ) Էլեկտրոնային առողջապահություն (E-health), դ) Թվային ֆինանսներ (Digital finance)։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում:

Նմանատիպ նյութեր