2240 դիտում
22:24 11-09-2020
Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. նոր նշանակում՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ:
Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է քաղաքացիների հետ տարվող աշխատանքն ու ընդգծել, որ բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ:
«Ինձ համար ամենամեծ խնդիրը քաղաքապետարանում և մեր բոլոր ՓԲԸ-ում ու ՀՈԱԿ-ներում կոռուպցիայի վերացումն էր, ամենագլխավոր հարցը, որ ես դրել եմ իմ առջև: Եվ մենք բոլորս գիտենք, ու դա գաղտնիք չէ, որ քաղաքապետարանն իր համայնքապատկան բոլոր ընկերություններով ամենակոռումպացված հիմնարկներից մեկն էր:
Այս պահին համակարգային կոռուպցիան և քաղաքապետարանում, և համայնքային բոլոր կազմակերպություններում իսպառ արմատախիլ է արվել: Բայց դա չի նշանակում, որ հարցերն ընդհանրապես լուծված են, և չի նշանակում, որ չկան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ փորձում են «տակից» ինչ-որ մի բան անել:
Համակարգային կոռուպցիան չկա, նշանակում է, որ համակարգը չկա, բուրգը չկա, բայց ժամանակ առ ժամանակ տակի օղակներում լինում են խնդիրներ: Լինում են դեպքեր, և շատ լավ է, որ մեր իրավապահ համակարգը շատ արագ արձագանքում է այդ դեպքերին:
Որոշ խնդիրներ նաև մեր վերահսկողության վարչության միջամտությամբ են շատ արագ վերացվում: Տվյալ ՀՈԱԿ-ում գաղտնիք չէ, որ ծաղկում էր այդ ամեն ինչը, և ես ուզում եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր տիպի կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներ, նաև ինչ-որ կրիմինալի ներթափանցում, ինձ համար ծայրահեղ անընդունելի են: Շատ կտրուկ կերպով արձագանքվելու է»,- ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
9328 դիտում
17:42 01-03-2017
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1576 դիտում
10:45 19-11-2022
Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն. նոր նախագիծ․ «Փաստ»
Այս բաժնից
646 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
688 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
679 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են