Ոստիկանությունը պարզում է Երևանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում BMW X 5 մակնիշի 85 XՏ 500 համարանիշի ավտոմեքենայում, դեռևս անհայտ հանգամանքներում, առաջացած հրդեհի պատճառը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 10:10-ի սահմաններում ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտմեքենայում առաջացած հրդեհը:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը եղել է Երևանի բնակիչ Էդգար Մուսայանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցողի տրամադրած տեսանյութը՝ դեպքի վայրից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: