Ավարտվել է «Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավարտվել էՀայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Ջրագնդակի 2019-2020 պատանեկանՀՀ առաջնություն»-ը:Առաջնությանն աջակցելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Համավարակի պատճառով հետաձգցած առաջնությունն ու տասնօրյա ուսումանմարզական հավաքն առաջին անգամ անցկացվել է «Հիլլզ» սպորտային համալիրում:
Տասը տարուց ավելի գործող Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նպատակն է զարգացնել ջրագնդակ մարզաձևը և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում:Արդեն երեք տարի անընդմեջ ֆեդերացիանայս սպորտաձևում կազմակերպում է պատանեկան առաջնություններ, որի արդյունքում լավագույն մարզիկներն ընդգրկվում են ազգային հավաքականում:
Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցելէութթիմ, որոնցից մեկը Վանաձորից, մյուսները Երևանից էին:«Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ումհաղթող ճանաչվեց «ORWP Երևան» թիմը:
Ջրագնդակի ֆեդերացիայի և սպորտային համալիրի ղեկավար կազմը միջոցառման ավարտին մարզիկներին պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Հիլլզ» սպորտային համալիրում կմեկնարկի«Ջրագնդակի 2019-2020 մանկապատանեկան ՀՀառաջնություն»-ը: