6676 դիտում
19:11 12-09-2020
Ռուզաննա Խաչատրյան. Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին
Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը և լուսանկարներ հրապարակել:
Ռուզաննա Խաչատրյանը գրել է.
«Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի:
Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։
Գեորգ Ռոլլենհագեն
ՀԳ
Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։
Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։
Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է․ այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։
Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։
Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
16:35 31-01-2016
Լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման մեկ տարին
4007 դիտում
17:43 26-12-2018
Լրացավ Մխիթարյանի հանրահայտ գոլի երկրորդ տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ