211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:35 31-01-2016

Լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման մեկ տարին

Լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման մեկ տարին: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հունվարի 29-ին թանգարան-ինստիտուտում բացվել է Քեթրին Քուքի (ԱՄՆ) «Ծառերի հիշողություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. ցուցանմուշներն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման: Հեղինակը տարբեր երկրներում լուսանկարել է Մեծ եղեռնի լուռ վկա դարձած տեղանքն ու վերապրածներին: Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. ապրիլի 29-ը, ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:30-ը: Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը: Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Հարություն Դելլալյանի, Հայկ Մելիքյանի և Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 2015 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թանգարան-ինստիտուտուի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, փոխտնօրեն Սարինե Ավթանդիլյանը և գիտական խորհրդի ղեկավար Մհեր Նավոյանը:

Նմանատիպ նյութեր