Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0866735001599991143389667.jpg[/img]
Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0830832001599991160677817.jpg[/img]