211652_close_icon
views-count1102 դիտում article-date 13:26 15-02-2024

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 12-15 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է, 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։
 
Հանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 15-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր