211652_close_icon
views-count5466 դիտում article-date 15:42 14-09-2020

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/206-16-70 8/863/300-77-51 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր