1643 դիտում
09:53 15-09-2020
«Իմ քայլ»-ում լարված իրավիճակ է. ով կլինի ՍԴ նախագահ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները:
Ընդ որում, թեմաները բավականին տարբեր ու խորքային են, իսկ հակասություններն առավել ընդգծված են ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերադասավորումների և ՍԴ դատավորների ընտրության հետ։
Սակայն այս հարցերի հետ կապված անհամաձայնությունները պայմանավորված չեն միայն ՍԴ դատավորների թեկնածություններով, որոնց հետ կապված՝ մինչև քննարկումն ու այսօր սպասվող քվեարկությունը խմբակցությունում բուռն բանավեճեր են եղել, այլ նաև ՍԴ ապագա նախագահի թեմայով։
Ըստ մեր աղբյուրների, խմբակցության ներսում մասնավորաբար զգալի թիվ են կազմում նրանք, որոնք համոզված են, որ ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, այլ ոչ թե Վահե Գրիգորյանը, որի հետ կապված իշխանության ներսում շատ լուրջ վերապահումներ կան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»