211652_close_icon
views-count13560 դիտում article-date 10:40 16-09-2020

ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի կառույցի ղեկավար ընտրվեց Արցախյան ու Քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից Գեղամ Խաչատրյանը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երկրապահ կամավորական միության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների տարածքային կառույցի ղեկավարի ընտրություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար ընտրվեց Գեղամ Խաչատրյանը, ով ոչ միայն մեծ հեղինակություն ու հարգանք է վայելում ընկերների, բարեկամների ու զինակիցների շրջանում, այլև մասնակցություն է ունեցել Արցախյան և Քառօրյա պատերազմներում, սակայն շատ բաների մասին հրաժարվել է ներկայացնել՝ միշտ ասելով. «Վերևն Աստված կա, ինչ անում եմ, իմ ժողովրդի ու հայրենիքի համար եմ անում»։

Նմանատիպ նյութեր