211652_close_icon
views-count1504 դիտում article-date 19:40 16-09-2020

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել ԱԶԲ-ի աջակցությամբ վերանորոգված սեյսմակայուն դպրոցի բացմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում ներկա է գտնվել Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 միջնակարգ դպրոցի բացմանը։ Դպրոցը սեյսմակայուն է, վերանորոգվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ «Այս դպրոցների կառուցումը հսկայական քայլ է դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ», - ասել է ԱԶԲ-ի ծրագրերի ավագ պատասխանատու Գոհար Մուսայելյանը: «Դրա միջոցով կապահովվի անվտանգ և ավելի լավ ուսումնական միջավայր երեխաների համար աշխարհի առավել սեյսմավտանգ տարածաշրջաններից մեկում: Ծրագիրը նաև կօգնի դպրոցներին մշակել աղետներին պատրաստվածության և արձագանքման պլաններ և թարմացնել դպրոցների կառուցման կանոնները, որպեսզի դրանք համապատասխանեցվեն սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտներին: Սա երկարաժամկետ կտրվածքով կհզորացնի երկրի պատրաստվածությունը սեյսմիկ աղետներին»: Այս դպրոցը 46 դպրոցներից մեկն է, որոնք կվերակառուցվեն կամ կվերազինվեն ԱԶԲ-ի՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ներքո՝ օժանդակելով Հայաստանի կառավարությանը: Ծրագիրն ուղղված է սեյսմակայուն դպրոցների կառուցմանը և Հայաստանի՝ բնական աղետներին արձագանքելու կարողությունների հզորեցմանը։ Գնատահվում է, որ ավարտից հետո հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ծրագրից կշահեն շուրջ 58,700 աշակերտներ, ուսուցիչներ և անձնակազմի այլ անդամներ, ինչպես նաև ավելի քան 87,000 բնակիչներ, ովքեր ապրում են նպատակային դպրոցների հարևանությամբ և ում համար երկրաշարժերի ժամանակ հասանելի կլինեն բարելավված ժամանակավոր կացարանները:

Նմանատիպ նյութեր