1905 դիտում
16:08 17-09-2020
ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: «[url=https://armenpress.am/arm/news/1027966.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
«Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը:
Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները:
«Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
Խորհրդարանը սեպտեմբերի 17-ի նիստում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ: Դրանով, ի թիվս, այլ փոփոխությունների, առաջարկվում է ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:
Նմանատիպ նյութեր
2304 դիտում
22:27 19-09-2020
Ինչո՞ւ պետք է ավագանու անդամները հայտարարագրեն իրենց ծախսերն ու եկամուտները. Թագուհի Ղազարյան
766 դիտում
07:13 08-02-2024
ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
634 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1084 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
955 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն