211652_close_icon
views-count1444 դիտում article-date 17:45 17-09-2020

«Բարսելոնայի» նախագահին անվստահության քվե կհայտնեն

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին անվստահության քվե կհայտնեն: Նախաձեռնության կազմակերպիչները հավաքել են մոտ 18 հազար ստորագրություն, երբ պահանջվում է 16 521 ստորագրություն: Հաջորդ փուլում ստորագրությունների հստակ թիվը պետք է ստուգվի ակումբում: Դրանից հետո կսկսվի հանրաքվեն: Անվստահության քվեն կհամարվի վավեր, եթե նրա օգտին քվեարկեն մասնակիցների երկու երրորդը, ընդ որում, նրանցից նվազագույնը 10%-ը պետք է ակումբի անդամներ լինեն: Այդ դեպքում տնօրենների խորհրդի անդամները ավտոմատ կերպով կազատվեն զբաղեցված պաշտոնից: Եթե անվստահության քվեն չհավաքի անհրաժեշտ ձայները, ապա հաջորդ անգամ քվեարկություն թույլատրվում է նախորդ քվեարկությունից մեկ տարի հետո:

Նմանատիպ նյութեր