1799 դիտում
14:14 18-09-2020
Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում նվազել է գինիների սպառումը
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020 թվականին մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրեթե 60 տոկոսով գինիների սպառումը նվազել է. Հայաստանից գինիների արտահանումը նվազել է 20 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1028098.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Գինին որպես առաջնային անհրաժեշտության արտադրանք չէ, ուստի ճգնաժամային պայմաններում մարդիկ չէն շտապում գինու պաշարներ հավաքել։ Գինի խմելը ժամանցի ձև է, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակվեցին բոլոր ռեստորանները, բարերը, ժամանցի վայրերը, կտրուկ նվազեցին և ներքին շուկայի սպառումը, և արտահանման ծավալները»,- ասաց Մուրադյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ հուլիսից մինչ օրս գինու վաճառքը մի փոքր ակտիվացել է։ Մուրադյանը հուսով է, որ մինչև տարվա վերջ գինու սպառումը կավելանա։
«2019 թվականին արտադրվել էր 12 միլիոն 670 հազար լիտր գինի և ,սովորաբար, 30 տոկոսը արտահանում էինք, 60 տոկոսը սպառում էինք ներքին շուկայում, իսկ մոտ 10 տոկոս որպես ռեզերվային գինի մնում են մառաններում։ Քանի որ մառանները լի են գինիներով, գինեգործական ընկերությունները մթերումը իրականացնելու են այնքան չափով, ինչքանով սպառվել է։ Իհարկե, ֆերմերներին աջակցելու նպատակով փորձելու են ավելի շատ մթերել, բայց մենք որպես հիմնադրամ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք գինիների սպառում և հնարավորինս սահուն անցկացնենք 2021 թվականի մթերումները»,- եզրափակեց Մուրադյանը։
Նմանատիպ նյութեր
2465 դիտում
08:36 22-11-2014
Եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաև ՀՀ բնակչության թիվը. Ժողովուրդ
1513 դիտում
09:06 03-06-2014
Հայաստանում նվազել է հացի սպառումը․ ՀԺ
1269 դիտում
08:45 08-06-2016
Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը նվազել է 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»