Թերթելով պատմությունը... ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանը ինչքան քաղաքապետ ունեցավ, միևնույն է՝ մայրաքաղաքում ջրահեռացման խնդիրը մնաց օդում կախված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԽՍՀՄ փլուզումից հետո հանրությունը բազմաթիվ խնդիրների առջև կանգնեց:
Եթե սովետական տարիներին «ԺԵԿ»-ին Երևանի քաղաքապետարանը ֆինանսական մեծ աջակցություն էր ցուցաբերում, ապա նորանկախ Հայաստանում շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը բնակիչներին պատասխանում է, թե՝ եղունգ ունես, գլուխդ քորի:
Նորանկախ Հայաստանում մինչև այժմ այդպես էլ չլուծվեց փողոցների ջրահեռացման խնդիրը: Երբ եղանակը անձրևում է, մայրաքաղաքի մի քանի փողոցներով, այդ թվում՝ Լենինգրադյան փողոցով անցնելը դառնում է անհնար:
Ջրահեռացման խողովակների խցանման պատճառով ջուրը բարձրանում և նշված հատվածը դարձնում է «Փոքրիկ Վենետիկ»:
Լուսանկարներն արվել են 2009 թ.-ին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի