211652_close_icon
views-count24463 դիտում article-date 16:23 21-11-2024

Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում. կոյաջրերը ողողել են մի ամբողջ փողոց ու լցվել քաղաքացիների տները. թաղապետարանից ու «Վեոլիա ջրից» եկան, բայց լուծումը իրար վրա գցեցին ու խնդիրը մնաց օդում կախված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում։ Կոյաջրերը ողողել են մի ամբողջ փողոց ու լցվել քաղաքացիների տները։ Բնակիչները տուն վերադառնալուց հետո են տեսել, որ կեղտաջրերը տան բոլոր սենյակներն են հասել։ Պայքարելու միակ տարբերակն էլ դույլերով ջուրը դուրս բերելն է։ Բայց այս խնդիրը նոր չէ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունում էլ գիտեն այդ մասին։ 3 ամիս առաջ դիտահոր են տեղադրել, որը բեռնատարների երթևեկության պատճառով վնասվել է։

Իսկ խցանված կոյուղատարերի ու մյուս դիտահորերի պատճառով, ջուրը սկսել է հոսել փողոցով, հետո տուն լցվել։

Բոլոր դիտահորերը խցանված են։ Բնակիչներն են փորձում տարբերակներ գտնել՝ կուտակված ջուրը դիտահորերից հեռացնելու համար։ Պոմպերով են ջուրը հեռացնում դիտահորերից։ Ու եթե օր առաջ խնդիրը չլուծվի, կոյաջրերը նորից են տներ են լցվելու։ Ամենուր հակասանիտարական վիճակ է։

Ի դեպ՝ նոյեմբերի 20-ին բազմաթիվ ահազանգերից հետո հասցե են ժամանել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ու «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Սակայն հարցին որևէ լուծում այդպես էլ չեն տվել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր