2486 դիտում
14:34 20-09-2020
Եվրոպայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է մարտի տվյալները. Ռուսաստանում կամավորները սկսել են պատվաստվել
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում այժմ գերազանցում է մարտին գրանցված թվերին, երբ համաճարակը առաջին անգամ հասել էր գագաթնակետին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրենը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5589048.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրների կեսից ավելին դեպքերի թվի առնվազն 10%-ի աճ է գրանցել:
«Սեպտեմբերի դեպքերի թիվը, սակայն, պետք է սթափեցնող կոչ լինի բոլորիս համար: Թեև այս թվերը խոսում են ավելի լայնածավալ թեստավորումների մասին, բայց նաև ցույց են տալիս վիրուսի տարածման տագնապալի տեմպերը ողջ տարածաշրջանում»,- ասել է դոկտոր Հանս Քլուգը:
Համաճարակի սկզբից ի վեր Եվրոպայում դեպքերի ընդհանուր թիվը 4,893,614 է, մահացածների թիվը՝ 226,524:
Վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին մասշտաբային կիրառումը սկսվել է Ռուսաստանում: Կամավորները Մոսկվայում սկսել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով՝ մասնակցելով ավելի լայնածավալ ուսումնասիրությանը:
«Sputnik-V» պատվաստանյութի լայնածավալ փորձարկումների երրոդ փուլին մասնակցում է առնվազն 40,000 մարդ: Նախնական արդյունքները սպասվում են հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
16:40 20-03-2015
Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին
5825 դիտում
15:54 23-12-2021
Հայաստանում պատվաստվել է 1․591․809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
Այս բաժնից
691 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
763 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg