1052 դիտում
11:18 22-09-2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Հայաստանի նախագահին շնորհավորել է Էստոնիայի նախագահը
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը:
«Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում:
Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
13:17 21-09-2020
ԱՄԷ նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
1176 դիտում
14:12 21-09-2020
Իտալիայի նախագահը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին
1394 դիտում
17:12 11-08-2021
ՀՀ նախագահը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին անկախության տոնի առթիվ
Այս բաժնից
790 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
718 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
928 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել