1624 դիտում
16:10 22-09-2020
Պոլտավայում Հայաստանի Անկախության օրվա առթիվ բացել են Հայաստանի երեսուն մետրանոց դրոշը
Պոլտավայի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, հայտնում է [url=https://ua-report.info/2020/09/22/4382/]UAreport[/url]-ը:
Միջոցառմանը մասնակցել է մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռիժեչենկոն:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի սովորույթներին եւ տոներին: Բարեկամական կապեր ենք պահպանում հայկական սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը փոխօգնության, միասնության, համերաշխության, իր ավանդույթների նկատմամբ հարգանքի օրինակ է: Ոմանց համար Ուկրաինան արդեն Հայրենիք է դարձել:
Շնորհակալություն յուրաքանչյուրին` Պոլտավայի շրջանի զարգացման գործում ունեցած ներդրման, ակտիվ դիրքորոշման համար: Շրջանային պետական վարչակազմի եւ շրջանի ղեկավարի անունից մենք կշարունակենք աջակցել ձեր նախաձեռնություններին ցանկացած ոլորտում եւ համագործակցել ձեզ հետ»,- ասել է Եկատերինա Ռիժեչենկոն:
Ինչպես պատմել է «Ուրարտու» տարածաշրջանային հայկական համայնքի նախագահ Գենադի Աղաջանյանը, ամեն տարի հայկական սփյուռքը տարբեր կերպ է նշում այս օրը:
«Յուրաքանչյուրը կարող է գալ մեր տոնին: Այսօր մեր հյուրերը վրացական, չեչենական, գերմանական, հրեական եւ բուլղարական համայնքներն են: Ժամանել են մեր կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները Չուտովոյից, Պիրյատինից եւ տարածաշրջանի այլ շրջաններից, ինչպես նաեւ հյուրեր Խարկովից»,- ասել է Գենադի Աղաջանյանը:
Միջոցառումներին մասնակցում էր Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Ուկրաինայի հայերի միությունը` նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորեց բոլորին տոնի առթիվ: Ուկրաինայի հայերը բարգավաճում և խաղաղություն են մաղթում իրենց պատմական հայրենիքին:
«Հայաստանի Անկախության օրը ամենակարևոր պետական տոնն է ինձ համար և սփյուռքի շատ հայերի համար: Այս օրը ես ցանկանում եմ մաղթել իմ երկրին բարգավաճում և խաղաղ երկինք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախանա Հայաստանի հաղթանակներով և թույլ չտա պարտություն: Չնայած այն հանգամանքին, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից հեռու, մեզանից շատերը չեն մոռանում մեր արմատները և աշխատում են հանուն Հայաստանի և համայն հայության», — ասաց նախագահ Վիլեն Շատվորյանը:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բացել էին Հայաստանի Հանրապետության երեսուն մետրանոց դրոշը: Միջոցառման մասնակիցները տոնական երթով շրջել են այգում: Հանդիսատեսի համար համերգային ծրագիրը նախապատրաստել էր «Պոլտավա» երգի-պարի համույթը:
Կայքը նշում է, որ Ուկրաինայի մարզերում, հայկական համայնքները և հայ երիտասարդական կազմակերպությունները, անցկացրել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան:
Նմանատիպ նյութեր
6231 դիտում
23:27 14-09-2018
Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը ծածանվել է Հայաստանի 20 մետրանոց դրոշը
3286 դիտում
15:01 07-03-2021
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12122 դիտում
09:41 23-08-2021
Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բացվեց Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը
Այս բաժնից
1579 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1444 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան