1719 դիտում
22:00 22-09-2020
Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի Առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի Օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեդալակիր թիմի կազմում ընդգրկված են եղել Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։
Մրցաշարին մասնակցում էր 40 երկրի շուրջ 800 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվում էր 8 ենթախմբերով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով։ Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանը ներկայացված էր 3 շախմատիստով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ էր ընթանում նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվում էր յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։
Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացավ բրոնզե մեդալի։
Հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Մեր շախմատիստները շատ մոտ էին նաև անհատական մեդալներ նվաճելուն: Մասնավորապես, Շանթ Սարգսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը։
Մոտ էր մեդալ նվաճելուն նաև Էմին Օհանյանը, ով սակայն վերջին տուրում պարտվեց և գրավեց 5-րդ հորիզոնականը։
Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արշակ Մելքոնյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը՝ կես միավորով հետ մնալով 3-րդ մրցանակակրից։
Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը։
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
22:15 13-06-2023
Պետրոս Աշկարյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր
1525 դիտում
10:58 14-07-2024
Հայաստանի թիմը՝ արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
3721 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2704 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2482 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ