1764 դիտում
15:41 23-09-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում ապօրինի որսի դեպք է արձանագրել
Ս.թ. սեպտեմբերի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի, Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ հերթական խստացված ստուգայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք։
ՀՀ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Հ.Ա-ն և Ս.Կ-ն որսացել են 48 հատ լոր տեսակի թռչուն, որը թույլատրված չափաքանակից ավել է։ Որսորդական զենքերը և իրեղեն ապացույցներն առգրավվել են։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։
Ստուգայցերը շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
18:27 27-08-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել որսի կանոնները
Այս բաժնից
730 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
712 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար