211652_close_icon
views-count1265 դիտում article-date 10:49 24-09-2020

Տրանսպորտի ոլորտի վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանում տարեկան արձանագրվում է 70 հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ: 2019 թ. պաշտոնական վիճակագրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 343 քաղաքացի: Նման պատահարների պատճառների բացահայտման մեխանիզմները հստակ և լիարժեք չեն: Այդ է պատճառը, որ հստակ վիճակագրություն չկա, թե պատահարների քանի տոկոսի պատճառն են մեքենաների անսարքությունները: Ըստ որոշ դիտարկումների՝ այն հասնում է մինչև 30 տոկոսի: Այս հիմնարար խնդիրը լուծելու համար վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մշակել ու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում շրջանառում են «Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր