211652_close_icon
views-count1623 դիտում article-date 16:31 24-09-2020

Իրանի նախագահը Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների պատմական,մշակութային, հասարակական կապերի հիման վրա և երկու երկրների պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան՝ ապահովելով երկու ժողովուրդների շահերը։ «Անկասկած, երկու երկրների մշակութային, հասարակական ընդհանուր կապերը և բարեկամական հարաբերությունները պարարտ հող կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունների օրինակ ծառայել»,- նշել է Իրանի նախագահը:

Նմանատիպ նյութեր