2059 դիտում
10:13 25-09-2020
Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է, այսպես ասած, այքոսներին։ Նախարարությունը մտադիր է կանոնակարգել հայկական շուկայում առկա և ներկայումս չկանոնակարգված, տաքացվող ծխախոտ արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները: Ըստ ԱՆ-ի՝ տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը: Բացի այս, տաքացվող ծխախոտի համար հիմնական նախազգուշացման տեքստերը կշարադրվեն հետևյալ կերպ՝ «Ծխելը վնասակար է առողջությանը» կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է լինել մահացու», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց»:
Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Պահպանեք երեխաներին, թույլ մի՛ տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» արտահայտություններով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 8-րդ կոնֆերանսի 22-րդ որոշմամբ՝ տաքացվող ծխախոտը դասվել է որպես ծխախոտային արտադրատեսակ և դրա վրա տարածվում են կոնվենցիայի բոլոր դրույթները: Մյուս կողմից՝ ՀՀ-ում այս տարվա փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի դրույթներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11328 դիտում
20:12 20-02-2021
Իմ որդին 25 օր մարտնչել է Ջաբրայիլում, ես երբեք չեմ հոգնի պայքարելուց. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
2862 դիտում
22:11 06-07-2018
Ծխախոտի գովազդն արգելվում է, այն խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»