211652_close_icon
views-count1595 դիտում article-date 10:25 25-09-2020

ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների զգալի հատվածը Փաշինյանի կողմնակիցներն են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ կուսակցության ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են, նրանք անընդունելի են համարում հակաիշխանական հանրահավաքներն ու դրան միտված քաղաքական վարքագիծը։ Սակայն տեղի ՀՅԴ անդամներն անդրդվելի են, նրանք այս իշխանությունների հետ բոլոր հաշիվները փակել են և ընդդիմադիր դաշտում են աշխատում, ինչը ամերիկյան «ընկերներին» այնքան էլ հաճո չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր