211652_close_icon
views-count48783 դիտում article-date 14:40 27-09-2020

Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ծավալած գործողությունների հետևանքով երկրի առանձին փոքր բնակավայրերում կան զգալի ավերածություններ։ [url=https://armenpress.am/arm/news/1029005.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Քաղաքացիական բնակչության մասին տվյալները ներկայումս ամփոփվում են։ Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում։ Մեր ձեռքի տակ արդեն կան որոշակի տեսանյութեր։ Ամփոփ ավելի ուշ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր