ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով:
Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին:
Հավաքին ներկայացել են ինչպես նոր զորացրված երիտասարդները, այնպես էլ Արցախի ազատամարտին և Ապրիլյան մարտերին մասնակցած մարտիկները:
Հավաքված կամավորներին կոչով դիմեց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հայտարարեց, որ այսօր թշնամուն ծնկի բերելու խնդիր է դրված:
«Հայրենասիրությունը գործունեություն է, այլ ոչ թե խոսք»,- հայտարարեց Հ. Մարգարյանը և տեղեկացրեց, որ կուսակցության առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնելու, մյուս վաշտերը կարճ ժամանակում կհետևեն առաջինին:
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի