211652_close_icon
views-count5826 դիտում article-date 18:56 27-09-2020

news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը: news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր