41319 դիտում
23:05 27-09-2020
Արմեն Աշոտյան. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝
1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում։
2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։
3. Հնարավոր հրադադարի դեպքում որպես հակամարտության գոտում զինադադարի միակ իրավական հիմք պահպանել 1994 թվականի եռակողմ պայմանագիրը։
4. Թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի չեղարկում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով Թուրքիային խմբից հեռացնելու ուղղությամբ։
5. Ռազմաքաղաքական դաշինքի եւ Արցախի ճանաչման հեռանկարների մասին կարտահայտվեմ լրացուցիչ։
Փառք Հայոց բանակին։ Աստված մեզ հետ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
17:05 01-07-2015
ՌԴ-ն ու Չինաստանը կզարգացնեն ռազմա-տեխնիկական համագործակցությունը, սակայն ռազմական միություն չեն ստեղծի
4413 դիտում
19:50 07-05-2016
ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են ռազմա-քաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր
6065 դիտում
22:57 28-02-2017
Պարսից ծոցի պատերազմը ամրապնդեց ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական դիրքերը Մերձավոր և Միջին Արևելքում․ Պատմության այս օրը