Հայաստանի ոստիկանությունը պայքարում է ոչ միայն ներքին, այլ նաև՝ արտաքին թշնամու դեմ. նրանք դուխով մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդից ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը Արցախի Հանրապետություն ճանապարհեց ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից բաղկացած մեծ թվով ոստիկանության ծառայողների, ովքեր միանալու են Արցախում կենաց-մահու պայքար մղող հերոսներին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:
Արցախ մեկնող ոստիկանների մեջ են նաև տարբեր բաժինների, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության օպերլիազորներ: