Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում․ ՊՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստ։