5662 դիտում
10:34 28-09-2020
Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել. Վահագն Թևոսյան
Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են:
Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելու են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց եւ այլն: Ալիեւի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»:
Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5201 դիտում
21:16 18-05-2019
Վահագն Թևոսյան. Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր և օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
607 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին