641 դիտում
18:15 28-09-2020
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և «Տոկիո-2020» կազմկոմիտեն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն տեսակապով մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Համաձայնության շնորհիվ Տոկիոյի մարզահանդեսը նոր մոդելի օրինակ կհանդիսանա նմանատիպ հետագա միջոցառումների համար: Դրանց շնորհիվ առավել անվտանգ կդառնա առաջիկա օլիմպիական խաղերը։
Նախատեսվում է վերանայել ծախսերը չորս ոլորտներում. պաշտոնյաների ընդունելություն, ենթակառուցվածքներ, տրանսպորտ և խնդիրներ, որոնք առաջնային լուծում չեն պահանջում:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը միջոցառումներ է առաջարկում COVID-19- ի տարածումը կանխելու համար: Կազմվել է յոթ խումբ. շարժման սահմանափակում, սոցիալական հեռավորության պահպանում, պաշտպանիչ միջոցների օգտագործում, վերահսկողություն պարենի նկատմամբ, վարակի դեպքերի բացահայտում, նոր դեպքերի ծանուցում և պատվաստում: Այս շարքը մշակել են կազմկոմիտեն , առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ճապոնիայի կառավարությունը՝ համապատասխան ոլորտների փորձագետների մասնակցությամբ:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշել է առաջիկա խաղերի կազմակերպման գործում << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի կատարած անհավանական առաջընթացը և հավելել, որ կշարունակվի համագործակցությունն ու քրտնաջան աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
17:27 11-08-2020
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Օդորի այգու խճուղին
1842 դիտում
17:18 07-11-2019
Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը
Այս բաժնից
2272 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2935 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2446 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում