383 դիտում
09:48 29-09-2020
Արցախցին չի ուզում լքել իր տունը. ինքնահռչակ կոչերին պետք է վերջ տալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է՝ Հայաստանում հայտնի դառնալու նոր թրենդ է ձևավորվել։ Մարդիկ համացանցի կամ տեղեկատվական այլ հարթակների միջոցով հայտարարում են, թե պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի մեր եղբայրներին, քույրերին, երեխաներին։ Առաջին հայացքից հումանիստական այս քայլը ողջունելի է և գովելի, բայց ռազմական դրության պայմաններում պետությունը, տվյալ դեպքում՝ Արցախը, խնդիր չի դրել իր առջև էվակուացնել խաղաղ բնակիչներին։ Հետևաբար խաղաղ բնակչության համար որևէ մեկի տանն ապաստան տալու առաջարկը ոչ այլ ինչ է, քան ինքնիրավչություն։ Հայտնի ճշմարտություն կա պատերազմական իրողություններում, որ զինվորի թիկունքն ամուր է պահում բնակչությունը, հետևաբար Արցախը դատարկելու ինքնահռչակ կոչերը միանշանակ անընդունելի են։
Իրավիճակն այնքան է վերածվել PR ակցիայի, որ ստիպված եղավ գործին խառնվել ՀՀ ԱԱԾ-ն և հայտարարել․ «ԱԱԾ-ն հորդորում է հետասյու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար»։ Հուսանք՝ գոնե այս հայտարարությունը կսթափեցնի հատկապես պետական պաշտոնյաներին և իրենց բարերար հռչակած մանր ու միջին գործարարներին։ Արցախցին չի ուզում լքել իր տունը, և բոլորս լավ հասկացանք, որ Արցախից մարդիկ չեն ցանկանում մեկ սանտիմետր անգամ հեռանալ։ Նույնիսկ հղի կանայք են հրաժարվում օգտվել Արցախից դուրս գտնվող որևէ հիվանդանոցում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3379 դիտում
09:13 19-08-2022
Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ. ինքնահռչակ քաղաքապետը. «Ժողովուրդ»
1150 դիտում
13:13 20-06-2014
Հակամարտությանը պետք է մեկընդմիշտ վերջ տալ. Մորնինգսթար
2888 դիտում
10:57 06-06-2017
Օդի անիմաստ տատանումներին պետք է վերջ տալ․ «Առավոտ»
Այս բաժնից
952 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»