211652_close_icon
views-count2163 դիտում article-date 10:10 29-09-2020

Երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս ենք զինվոր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անկախ նրանից` ռազմի դաշտում ենք, սահմանամերձ տարածքում թե թիկունքում, բոլորս մեր հայրենիքի զինվորն ենք ու նրա պաշտպանը և պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր քայլի, գործի ու խոսքի համար, և որևէ մեկը իրավունք չունի լռեցնել այն ձայնը, որ հնչում է հայրենիքի պաշտպանության օգտին կամ արգելի որևէ մեկի զենքով պաշտպանել հայրենին, եթե այդ մեկն անգամ դատապարտյալ է կամ համակրանք չի վայելում այս կամ այն շրջանակներում․․․ Հայրենիքը բոլորինս է, ինչպիսին էլ լինի մեզանից յուրաքանչյուրը, ինչպիսի ընդունակությունների, համոզմունքների կամ դավանանքի տեր, իրավունք ու, նախ և առաջ, պարտականություն ունի ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, և պատերազմի շեմին հերոսներ որոնելու ժամանակն ու խնդիրը չէ. բոլորը իրենց ուժն ու գիտելիքները պետք է ներդնեն գերագույն լարումով և զբաղվեն իրենց ուղղակի պարտականություններով..․»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր