11282 դիտում
13:11 29-09-2020
Թուրքական մամուլը հայտնում է Ադրբեջան զինվորներ ուղարկելու օրակարգի մասին
Թուրքական մամուլը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մեջ Թուրքիայի ուղղակի ներգրավմածության հերթական փաստն է բերում:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1029406.html]Արմենպրես[/url]»-ը, Թուրքական «Milliyet» թերթի կայքում հոդված է հրապարակվել «Հայաստանի թիրախներին Bayraktar-ն է հարվածում» վերնագրով:
«Հայաստանի դեմ Ադրբեջանին օգնելու վերաբերյալ ԱԳՆ-ի՝ «ինչպես, որ ցանկանա (Ադրբեջանը), այդ ձևով էլ կողքին կլինենք» ձևակերպմամբ աջակցության ուղերձը օրակարգ է բերել նաև զինվորականներ ուղարկելու տարբերակը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է, միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- ասված է հոդվածում:
Հրապարակման մեջ նշվել է, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն նախագահի կողմից շրջանառության մեջ դրվող օրինագծի միջոցով, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: «Աղբյուրները նշում են, որ նման օրինագծի համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը»:
Հրապարակման մեջ նշվել է, որ ադրբեջանական բանակը հայկական թիրախներին հարվածում է թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով:
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
1543 դիտում
09:57 18-02-2023
Թուրքական մամուլը՝ ՀՀ արտգործնախարարի Թուրքիա կատարած այցի մասին
1695 դիտում
15:31 26-11-2014
Ուկրաինան հայտնում է Ղրիմ ռուսական 14 նորագույն կործանիչներ ուղարկելու մասին
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International